Իզաբել Ֆաուստի, Ալեքսանդր Մելնիկովի համերգներով կավարտվի «Երևանյան հեռանկարներ»-ի համերգաշրջանը

Armenpress 12:05, 25 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 21-րդ համերգաշրջանի վերջին երկու համերգները տեղի կունենան դեկտեմբերի 28-29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աննախադեպ համերգային ծրագրով հանդես կգան հանրահայտ ջութակահար Իզաբել Ֆաուստը (Գերմանիա) և դաշնակահար Ալեքսանդր Մելնիկովը (Ռուսաստան):

Դեկտեմբերի 28-ի երախտագիտության համերգը կազմակերպվում է բժիշկների համար, և մուտքը հրավիրատոմսերով է:

Համերգներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովեն Ջութակի սոնատ N 6 լյա մաժոր, օպուս 30 թիվ 1 Յոհաննես Բրամս Սոնատ կլարնետի, ալտի և դաշնամուրի համար մի բեմոլ մաժոր, օպուս 120 թիվ 2 Լյուդվիգ վան Բեթհովեն Ջութակի սոնատ N 10 սոլ մաժոր, օպուս 96 գործերը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am