Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչներին

Armenpress 18:00, 24 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, կուսակցության ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են փոխանցել ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունները և խոսել իրավիճակից դուրս գալու և մարտահրավերները հաղթահարելու ուղիների մասին: Կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը նշել է, որ իրենք համակարծիք են երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի կարգավորման վերաբերյալ Հանրապետության նախագահի առաջարկած քայլերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am