Ամանորյա նվեր-փաթեթներ են հանձնվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերի երեխաներին

Armenpress 15:22, 24 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար և Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքների մեջ մտնող տասնյակից ավելի գյուղերի երեխաներին են հանձնվել ամանորյա նվեր-փաթեթներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահ  Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմը, «Երևան, իմ սեր» հիմնադրամի հետ համատեղ, սահմանամերձ այս բնակավայրերի 1000-ից ավելի երեխաների համար պատրաստել է  նվերներ, որոնք  փոխանցվել են նրանց:

Խորհրդանշական այս նախաձեռնությունը հերթական վկայությունն է, որ   սահմանամերձ բնակավայրերի  ընտանիքները և հատկապես երեխաները գտնվում են Հանրապետության նախագահի  և նախագահի աշխատակազմի շարունակական ուշադրության կենտրոնում: Նման նախաձեռնություն իրականացրել էր նաև նախորդ տարի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am