Արցախում հաշվառվել է 20 հազար 347 տնազուրկ

Armenpress 10:58, 24 Դեկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի տնազուրկ քաղաքացիների ընդհանուր հաշվառված թիվը 20 հազար 347 է, որից ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ (1014 ընտանիք): «Արմենպրես»-հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Ասկերանի շրջանում տեղավորվել է 569 բնակիչ (137 ընտանիք), Մարտակերտի շրջանում՝ 130 բնակիչ (30 ընտանիք), Մարտունու շրջանում՝ 202 բնակիչ (47 ընտանիք), Ստեփանակերտ քաղաքում՝ 3200 բնակիչ (800 ընտանիք): Մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու աշխատանքները շարունակվում են»,-մանրամասնել են նախարարությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am