Արցախի ՄԻՊ հաշվարկներով` պատերազմի հետևանքով մինչև 40 հազար արցախցի է մնացել անօթևան

Armenpress 11:44, 23 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշվարկներով` Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մինչև 40 հազար արցախցի է մնացել անօթևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Մեր հաշվարկներով` մինչև 40 հազար անձ անօթևան է մնացել միայն ռազմական գործողությունների ու քաղաքական պայմանավորվածության հետևանքով տարածքների օկուպացման պատճառով: Այդ անձանց զգալի մասն արդեն Արցախի Հանրապետությունում է»,- ասաց Բեգլարյանը:

Նա հավելեց, որ նշված անձանց համար առաջին հերթին պետք է լուծել ժամանակավոր կացարանի խնդիրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am