ԼՂ-ում ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում ռուս բժիշկները օգնություն են ցուցաբերել 800 քաղաքացու

Armenpress 11:45, 23 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմից հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը՝ ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում:

«Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ ՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների աշխատանքն ապահովելու համար: Լեռնային Ղարաբաղի ավելի քան 800 բնակիչ արդեն օգնություն է ստացել ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում, այդ թվում՝ օգնություն է ցուցաբերվել նաև 100 երեխայի»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 60 բժիշկ, այդ թվում ՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am