Մահացել է աշխարհահռչակ դերասան Կլոդ Բրասերը

Armenpress 19:25, 22 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 84 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Կլոդ Բրասերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է RTL-ը:

Բրասերը ծնվել է դերասան Պյեր Բրասերի և դերասանուհի Օդետտ Ժուայոյի ընտանիքում: Նրա քավորն է եղել հայտնի գրող Էրնեստ Հեմինգուեյը:

Իր երկար կարիերայի ընթացքում դերասանը հանդես է եկել այնպիսի ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք են՝ Մարսել Կարնեն, Ֆրանսուա Տրյուֆոն, Ժան-Լյուկ Գոդարը և Ժորժ Լոտները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am