Ալյասկայում գտել են 57 հազար տարեկան գայլի մումիա

Armenpress 20:35, 21 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալյասկայի ոսկու հանքերից մեկում հնէաբանները պատահմամբ գտնել են գայլի ձագի հնագույն մումիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն՝ գտածոյի վերաբերյալ տվյալներ են հրապարակվել Current Biology գիտական ամսագրում:

«Սա երբևէ գտած գայլի ամենաամբողջական մումիան է: Փաստորեն, մենք ստացել ենք ամենահին գիշատչի ամբողջական մարմինը՝ բացառությամբ աչքերը: Մնացորդների լավ պահպանման արդյունքում մենք կկարողանանք վերակառուցել այս ձագի կյանքը»,-ասել է ԱՄՆ-ում դոցենտ,հետազոտության հեղինակներից Ջուլիա Միչենը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am