Մարզպետը սյունեցիներին հորդորում է դուրս չգալ ՀՀ ԶՈՒ պահպանած տարածքից դուրս

Armenpress 17:07, 20 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին հորդորել է չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու եւ այլ նպատակներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարզպետը «Ֆեյսբուք»-ում տարածած հայտարարությամբ նշել է. ««Հարգելի՛ սյունեցիներ

Անվտանգության նկատառումներից ելնելով` դիմում եմ մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին․ խնդրում եմ բոլորիդ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու եւ այլ նպատակներով։

Հայտնում ենք, որ Գորիս–Կապան ճանապարհը հսկում են ՀՀ զինված ուժերը, հայ և ռուս սահմանապահներն ու աշխարհազորայինները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ճանապարհին՝ ցուցանակների վրա, տեղադրված են սահմանապահ զորքերի հրամանատարության հեռախոսահամարները, որոնցով կարող եք զանգահարել՝ անհրաժեշտության դեպքում»։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am