Սյունիքի բոլոր սահմանները հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են. մարզպետ

Armenpress 16:05, 19 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ  Պողոսյանը:

«Սիրելի՛ սյունեցիներ, հայտնում եմ, որ այս պահին Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից․ որևէ վտանգ չկա ու մեր պաշտպանությունն ամուր է»,- գրել է Մելիքսեթ Պողոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am