Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Նաիրա Զոհրաբյանի դեմ

Armenpress 13:21, 19 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը, Տիրան Խաչատրյանի դատական հայցը հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու մասին է: Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 18-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ  Ամալյանին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am