Ավելի արագ ինտերնետ և 191 հեռուստաալիք UCOM-Ի ֆիքսված կապի բոլոր բաժանորդներին

Armenpress 14:24, 18 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև 2021 թվականի հունվարի 31-ը Ucom ընկերության ֆիքսված ծառայությունների բաժանորդները կօգտվեն ավելի արագ ինտերնետից և կստանան առավելագույն քանակով հեռուստաալիքներ դիտելու հնարավորություն։ uNet ֆիքսված ինտերնետ ծառայության բոլոր բաժանորդներն առանց հավելյալ վճարի կօգտվեն ֆիքսված ինտերնետից մինչև 100 Մբ/վրկ բարձրացված արագությամբ լարով միանալու դեպքում։ uTV հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդներն էլ կկարողանան դիտել բոլոր 191 բազմաժանր հեռուստաալիքները, իսկ uMix և Triple Play փաթեթների բաժանորդները կվայելեն թե՛ ֆիքսված ինտերնետի բարձրացված արագությունը, և թե՛ առկա բոլոր հեռուստաալիքների ծրագրերն ու նախագծերը:

«Շնորհակալ ենք Ucom-ի բոլոր բաժանորդներին այս բարդ տարին մեր կողքին լինելու և բոլոր մարտահրավերները միասնական ջանքերով հաղթահարելու համար։ Թող տարեմուտը բարի ու խաղաղ լինի», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am