Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Սևանա լճից

Armenpress 10:22, 18 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 17-ին, ժամը 21։37-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում հայտնված ավտոմեքենան լճից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀԳՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ լճից դուրս են բերել «BMW» մակնիշի ավտոմեքենան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am