Թուրքիայում խոստանում են գրավել Իսրայելի մայրաքաղաքը. Jerusalem Post

Armenpress 21:55, 17 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան վերջին շաբաթների ընթացքում փորձել է օգտագործել արտասահմանյան ԶԼՄ-ների հետ կապերը, որպեսզի առաջ տանի դիրքորոշումն այն առնչությամբ, թե ինչպես է ցանկանում հարթել Իսրայելի հետ հարաբերությունները՝ չնայած նրան, որ իր սեփական ԶԼՄ-ներն առաջ են տանում ծայրահեղական,  հակաիսրայելական հայտարարություններ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Jerusalem Post-ը:  

«Թուրքական լրատվամիջոցներից մեկի մեկնաբանը հայտարարել է, թե Թուրքիան կարող է «մտնել Թել Ավիվ 48 ժամվա ընթացքում»: Նրա  պնդմամբ՝  «թուրքերն  արաբների  նման չեն», ինչն  ակնհայտ հիշեցում է 1948 և  1967 թվականներին Իսրայելին հաղթելու արաբական բանակի անկարողության: Թուրքական հեռուստատեսությամբ մեկնաբանությունն աննորմալ երևույթ չէր: Իսրայելի հանդեպ ատելությունը, Իսրայելը ոչնչացնելու խոստումները, Երուսաղեմ մտնելու սպառնալիքները, «Ալ Աքսան ազատագրելու» խոստումներն ու ազգայնական, հակասիոնիստական և  հակասեմական հայտարարություններ տարածելը նորմալ երեւույթ են Թուրքիայում»,-նշում է պարբերականը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am