Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Խաչատրյանը

Armenpress 11:55, 17 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվեց «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորեց Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց հաջողություն:

Կառավարության այսօրվա նիստում Լոռու մարզպետի պաշտոնից ազատվել էր Անդրեյ Ղուկասյանը, ով հայտարարել էր գործունեությունը կուսակցական մակարդակով շարունակելու մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am