Լոռու մարզպետը հրաժարական կտա

Armenpress 16:49, 15 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարական տալու մասին որոշում է կայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Անդրեյ Ղուկասյանը:

«Այո, որոշում եմ կայացրել, վաղը հրաժարական եմ տալու»,-ասաց մարզպետը:

Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թ. հոկտեմբերի 10-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am