Ազգային ժողովում տեղի է ունենում վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը

Armenpress 15:55, 15 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպումն ընթանում է փակ ձևաչափով:

Լրատվամիջոցների տեղեկություններով` հանդիպմանը հրավիրված է նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, իսկ հանդիպման ընթացքում քննարկվելու են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am