Ադրբեջանը և Թուրքիան Իգդիրից Նախիջևան գազի մատակարարման վերաբերյալ հուշագիր կստորագրեն

Armenpress 13:37, 15 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը եւ Թուրքիան  կստորագրեն փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն բնական գազի մատակարարման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հուշագիրը կստորագրի Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դենմեզին և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը: Փաստաթուղթը նախատեսում է Թուրքիայի Իգդիրի նահանգից գազի մատակարարում Նախիջևան։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am