Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 438 նոր դեպք. առողջացել է 1486 քաղաքացի

Armenpress 11:19, 15 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 438 նոր դեպք, առողջացել է 1486 քաղաքացի, մահացել՝ 26-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 1905 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 551 հազար 637-ի:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18513 պացիենտ: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 149120 դեպք, որոնցից 127452-ն` առողջացած, 2529-ը` մահվան ելքով:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 626 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am