Ռուս խաղաղապահները ընդհանուր առմամբ ԼՂ-ում հայտնաբերել և վնասազերծել են 5 հազար պայթուցիկ առարկա

Armenpress 11:10, 15 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակել են պայթունավտանգ իրերի ոչնչացումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Անցած մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահները իրականացրել են տեղանքի ինժեներական հետախուզում եւ ականազերծում, մաքրվել է 1,5 կմ ճանապարհ, ոչնչացվել է պայթունավտանգ 189 առարկա։ Ընդհանուր առմամբ, ինժեներական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է ավելի քան 156 հա տարածք, ավելի քան 40 կմ ճանապարհ, 375 շենք-շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 5 հազար պայթուցիկ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am