Թուրքիայի արեւելքում 4,7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել

Armenpress 10:49, 15 Դեկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 4,7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայի արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00:58-ին (Երեւանի ժամանակով 01:58): Էպիկենտրոնը գտնվում Է Վան քաղաքից 46 կիլոմետր դեպի հյուսիս: Օջախն ընկած Է ինը կիլոմետր խորության վրա:Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am