Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում շրջափակման մեջ ընկած հայ զինվորների կարգավիճակն անհայտ է

Armenpress 19:58, 14 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հադրութի շրջանի  Խծաբերդի և Հին Թաղերի հատվածում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով  շրջափակման  մեջ է  հայտնվել  պաշտպանության բանակ զորակոչված 9  պահեստազորային, որոնց հետ առայժմ չի հաջողվել  կապ հաստատել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ վերջին անգամ  կապ հաստատելու ժամանակ  պարզ է դարձել, որ նրանցից 1-ը վիրավոր է:

«Արցախում  ռուս խաղաղապահների հրամանատարությունը այսօր պետք ճշտի  նրանց կարգավիճակը՝ արդյոք գերի են ընկել,  թե՝ ոչ: Այդ ուղղությամբ նրանք  աշխատանքներ են սկսել:   Ինչ-որ նորություն ունենալու դեպքում  հավելյալ կտեղեկացնենք»,-ասաց Հայկ Խանումյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am