Մհեր Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Armenpress 14:59, 12 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասացին ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնեցին վարչությունից:

Պետական վերահսկողության ծառայությունից էլ հերքեցին Գրիգորյանին վերաբերող մեկ այլ շրջանառվող լուր, թե փոխվարչապետի գրասենյակում ստուգումներ են սկսել:

«Նման բան չկա, այդ ամենն ապատեղեկատվություն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am