Արմեն Սարգսյանը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

Armenpress 15:09, 11 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ազգային ժողով, հանդիպում ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ առողջություն է մաղթել ԱԺ նախագահին՝ կրկին խստորեն դատապարտելով նրա նկատմամբ կատարվածը և անթույլատրելի համարել բռնության ցանկացած դրսևորում: Նախագահը համոզմունք է հայտնել, որ հատկապես մեր երկրի ու ժողովրդի համար այս բարդ իրավիճակում գերիշխող պետք է լինեն բարձր պատասխանատվությունն ու զսպվածությունը, բացառվեն անհանդուրժողականության և բռնության կոչերն ու գործողությունները:

Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, խոսել հանգուցալուծման հնարավոր ճանապարհների մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am