Ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Armenpress 19:18, 10 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը տարին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ավարտում է 99-րդ տեղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է վարկանիշային աղյուսակը, որով եզրափակում է տարին: Հայաստանի ընտրանին, ինչպես նախորդ ամիս էր, կրկին 99-րդն է:

 Լավագույն հնգյակում փոփոխություն չկա. Բելգիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Անգլիա, Պորտուգալիա: Այնուհետ միմյանց հաջորդում են Իսպանիան, Արգենտինան, Ուրուգվայը, Մեքսիկան և Իտալիան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am