Ոստիկանությունը զբաղվում է Մյասնիկյան պողոտայում ցուցարարին վրաերթի ենթարկելու դեպքով

Armenpress 16:36, 9 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը ահազանգ ստացել է  Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարի վերաբերյալ և ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարը ներկա պահին Հերացի թիվ 1 հիվանդանոցում է,գտնվում է հետազոտման փուլում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am