Ցուցարարները փորձում են փակել Երևանի մի շարք փողոցներ

Armenpress 13:51, 8 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները փորձում են փակել Երևանի մի շարք փողոցներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիա մասնակիցները փորձում են փակել  Աբովյան-Մոսկովյան փողոցը` երթևեկությունը կաթվածահար անելու նպատակով: Ոստիկանության աշխատակիցները կարգավորում են երթևեկությունը՝ ակցիա իրականացողներին հրավիրելով դեպի մայթեր:

Ցուցարարները «Կամազ» բեռնատար մեքենաներով փակել են նաև Մյասնիկյան պողոտան: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ: Իսկ Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիա իրականացնելու ժամանակ բերման է ենթարկվել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Հայրենիքի փրկության շարժում»-ը տվեց մեկնարկը քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաների` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև 17:00-ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am