Ռուս խաղաղապահների առաջին բժշկական մոբիլ բրիգադները սկսել են բուժօգնության տրամադրումը Լեռնային Ղարաբաղում

Armenpress 10:07, 7 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խաղաղապահների բժշկական ստորաբաժանումներից ստեղծվել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ ապահովելու համար ռազմական բժիշկների աշխատանքը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Բժշկական բրիգադների կազմում են տարբեր մասնագիտական ուղղվածությամբ բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական ծառայության մասնագետներ, որոնք օգնություն են ցույց տալիս հեռավոր գյուղերի և շրջանների բնակչությանը:

Տեղի բնակիչները հիմնականում բժիշկներին դիմում են տարբեր քրոնիկական, ինչպես նաև սիրտ-անոթային, էնդոկրին հիվանդությունների, ատամնաբուժական ծառայությունների համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am