Երգի պրեմիերա. Նիկ Եգիբյանը ներկայացրել է «Գնա» ստեղծագործությունը

Armenpress 14:49, 5 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, երգահան Նիկ Եգիբյանը երկրպագուների դատին է հանձնել «Գնա» երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգն արդեն հասանելի է Եգիբյանի Youtube-ի պաշտոնական ալիքում:

Ե՛վ երաժշտության, և՛ բառերի հեղինակը Նիկ Եգիբյանն է:

Նա երաժշտասերներին հայտնի է դարձել «Համազգային աստղ» նախագծից հետո: Նիկ Եգիբյանը, որը հիմնականում ստեղծագործում է R&B, փոփ ժանրերում, երգեր է գրել Հասմիկ Կարապետյանի, Հայկ Կասպարովի, Շուշան Պետրոսյանի, Անդրեի և այլ երգիչների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am