Շիրակում ընթացքի մեջ են գյուղական բնակավայրերում անօթևան ընտանիքների բնակելի տների կառուցման աշխատանքները

Armenpress 14:11, 5 Դեկտեմբեր, 2020

ԳՅՈՒՄՐԻ, 5  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շիրակի մարզում  ընթացքի մեջ են  գյուղական բնակավայրերում շահառու ճանաչված անօթևան ընտանիքների համար բնակելի տների կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից շարունակվում են Շիրակի մարզի 3 գյուղական համայնքների 7 բնակավայրերի թվով 24 բնակելիների կառուցման աշխատանքները։

4 բնակելիների շինարարությունը կավարտվի մինչև տարեվերջ, մնացած 20 տներում այժմ ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ, որոնք կավարտվեն 2021 թվականի մայիսին:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am