Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Armenpress 13:46, 5 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 28-ին, ժամը 07.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Նանսենի փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեկտեմբերի 4-ին, ժամը 01.00-ին վրաերթի ենթարկված Կարինե Ստեփանյանը հիվանդանոցում մահացել է:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Քննությունը շարունակվում է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am