Հրշեջները մարել են Նորատուսի տներից մեկում բռնկված հրդեհը

Armenpress 21:22, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 4-ին, ժամը 15։00-ին ահազանգ է ստացել, որ Նորատուս գյուղում՝ «Շանթ» խանութի մոտակայքում, այրվում է տուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 15:55-ին:

Պարզվել է, որ այրվել է տան տանիքից մոտ 15 քմ և նախամուտքի փայտյա առաստաղը (մոտ 8 քմ)։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am