Կյանքից հեռացել է Դմիտրի Աթբաշյանը

Armenpress 10:20, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրեն Դմիտրի Աթբաշյանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Աթբաշյանի «Ֆեյսբուք»-ի էջից:Դմիտրի Աթբաշյանը եղել է նաև Լեռային Ղարաբաղի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ: 2015-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Աթբաշյանին պարգևատրել էր «Երախտագիտություն» մեդալով:

«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Դմիտրի Աթբաշյանի հարազատներին և մերձավորներին, կիսում կորստի ծանր վիշտը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am