Դավիդ Կամպանիան դժգոհ է «Արարատ»-ի դեմ խաղի արդյունքից

Armenpress 22:54, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանիան դժգոհ է «Արարատ»-ի դեմ խաղի արդյունքից:

«Ընդհանուր առմամբ դժգոհ եմ խաղից, մենք կարող էինք ավելի լավ խաղալ: Հոգեբանորեն թիմի վիճակը մի քիչ բարդ է: «Արարատ»-ի դեմ խաղում երկու թիմերն էլ հավասար հանդիպում անցկացրեցին: Սակայն երկրորդ կեսում մենք կորցրեցինք գնդակի նկատմամբ վերահսկողությունը և փոխեցինք խաղային տակտիկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո ասել է Կամպանիան:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում կայացավ «արարատյան դերբին»` «Արարատ-Արմենիա»-«Արարատ»: Առաջին կեսում երկու թիմերը ճօգտագործեցին իրենց հնարավորությունները, նույն ընթացքը ունեցավ նաև երկրորդ 45 րոպեները: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am