Աֆղանստանի իշխանությունները եւ «Թալիբանը» ձեռնամուխ են լինում բանակցությունների օրակարգի քննարկմանը

Armenpress 16:41, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» արմատական շարժման պատվիրակություններն ավարտել են ընթացակարգային հարցերը եւ ձեռնամուխ են լինում անմիջականորեն Աֆղանստանում խաղաղության վերականգնման շուրը բանակցությունների օրակարգի քննարկմանը:

Դեկտեմբերի 2-ին այդ մասին հայտնել Է Աֆղանստանի 1 TV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նշել Է Աֆղանստանի իշխանությունների պատվիրակության անդամ Նադեր Նադերին, «ավարտված Է ընթացակարգային հարցերի քննարկման գործընթացը, կողմերը ձեռնամուխ են լինում (ուղղակի) բանակցությունների օրակարգի քննարկմանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am