Ֆրանսիայում ձերբակալել են ոստիկանների վրա կրակ բացած երկրորդ կասկածյալին

Armenpress 16:21, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են ոստիկանության աշխատակիցների վրա կրակ բացած երկրորդ կասկածյալին, որը տեղի Էր ունեցել հոկտեմբերի սկզբին Վալ դ՛Ուազ դեպարտամենտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների: Ինչպես ավելի վաղ հաղորդել Է Parisien թերթը, հոկտեմբերի 7-ին ոստիկանության երկու աշխատակիցներ վերքեր են ստացել Վալ դ՛Ուազ դեպարտամենտի Էրբլե մունիցիպալիտետում իրականացված հրաձգության հետեւանքով: Ոստիկանները եղել են շենքում, երբ անհայտ անձինք հարձակվել են նրանց վրա, ծեծել եւ գողացել են զենքը, ինչից հետո կրակել նրանց վրա:

Ոստիկանները հոսպիտալացվել են. նրանցից մեկը, թերթի տվյալներով, լուրջ վերքեր Է ստացել: Հանցագործներին հաջողվել Է թաքնվել միջադեպի վայրից: Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցների վրա հրաձգության վերաբերյալ փաստը եւ այն, որ նրանք տուժել են, հաստատել Է Ֆրանսիայի ՆԳ նախարարության ղեկավար Ժերալդ Դարմենենը: Հեռուստաալիքը նշում Է, որ դեպքից մի քանի օր անց մի մարդ ինքն Է հայտնվել ոստիկանություն ու հանձնվել: Նրան մեղադրանք Է առաջադրվել «սպանության նպատակով իշխանության ներկայացուցչի նկատմամբ մահափորձի» գործով, որից հետո նրան կալանքի տակ են վերցրել:

Դեկտեմբերի 1-ի երեկոյան ոստիկանությունը մի տղամարդու Է ձերբակալել Փարիզի մերձակայքում գտնվող Նանտեր քաղաքի թաղամասերից մեկում: Այժմ ոստիկանները որոնում են եւս երկու կասկածյալների: Հոկտեմբերին հեռուստաալիքին հայտարարել են, որ այս գործով մոբիլիզացվել Է ընդհանուր առմամբ ոստիկանության վեց մասնագիտացված ստորաբաժանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am