Կապան համայնքի տարածքում չեն իրականացվում սահմանազատման աշխատանքներ

Armenpress 17:03, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Կապանի համայնքապետարանը, ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի այն հայտարարության, թե հայկական և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով հասել են Կապան համայնքի տակ:

«Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում, թե իբր մեր և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս և հասել են Կապան համայնքի տակ՝ հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում»,- ասված է հաղորդագրությունում:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am