Աֆղանստանում հաշտության գործընթացը չի կարելի խախել զորքերի հապշտապ դուրսբերմամբ. Մաաս

Armenpress 16:19, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանից զորքերի դուրսբերման քայլերը պետք Է հանգամանորեն մտածված լինեն՝ ձեռք բերվածը չվերացնելու եւ հաշտության գործընթացին վնաս չպատճառելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին այդ մասին Բեռլինում հայտարարել Է Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ ՆԱՏՕ-ի երկրների պաշտոնակիցների հետ առցանց բանակցություններից առաջը:

«Դուրսբերումը պետք Է կապված լինի կոնկրետ պայմանների հետ: Աֆղանստանը խաղաղության եւ անվտանգության կարիք ունի»,- ասել Է նա:

«Չպետք Է այնպես լինի, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերման հապշտապ զորաշաժերի պատճառով տուժի հաշտության գործընթացը»,- հավելել Է Մաասը:

Նրա խոսքով՝ չի կարելի ստեղծված պայմաններում «սխալ ազդանշաններ ուղարկել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am