Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարաններում վերսկսում է առկա ուսուցումը

Armenpress 21:38, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարաններում դեկտեմբերի 7-ից վերսկսում է առկա ուսուցումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ մեկտեղ որոշում է կայացրել դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա կրթությունը՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am