Գերմանիայի կանցլերը ահազանգել է ԵՄ-Թուրքիա հարաբերություններում առաջընթացի բացակայության մասին

Armenpress 20:54, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրախորհրդարանի հերթական նիստի ժամանակ անդրադարձել է ԵՄ-Թուրքիա հարաբերություններին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters միջազգային լրատվական գործակալությունը, Մերկելն իր ելույթում նշել է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում չի գրանցվել ցանկալի առաջընթաց։                                                                                                                 

«Չենք կարողացել ապահովել ցանկալի առաջընթացը ԵՄ-Թուրքիա հարաբերություններում», - ասել է Գերմանիայի կանցլերը։

Էմմա Արդարյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am