Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները դեկտեմբերի 1-ից կվերսկսեն  ուղերթները

Armenpress 18:37, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները դեկտեմբերի 1-ից, կվերսկսեն իրենց աշխատանքը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից և Երևանի քաղաքապետարանից։

«Ցանկացողներն առանց նախապես գրանցվելու, անհրաժեշտ է նշված վայր ներկայանան առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակաընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am