Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի զարմիկներին նվիրված համերգ- ցուցահանդես կանցկացնի

Armenpress 16:31, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը  դեկտեմբերի 2-ին՝ 16:00-ին Արամ Խաչատրյանի զարմիկներ ճանաչված երաժիշտներ Կարեն Խաչատրյանի 100-ամյա և Էմին Խաչատրյանի 90-ամյա հոբելյաններին նվիրված համերգ-ցուցահանդես է կազմակերպելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ելույթ են ունենալու դաշնակահարներ Էլեն Սահակյանը, Սոնա Բարսեղյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը, ալտահար Մաքսիմ Սահակյանը: Համերգը վարելու է Օլյա Նուրիջանյանը:

Հնչելու են Կարեն Խաչատրյանի ստեղծագործությունները։ Միջոցառումն իրականացվելու է հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am