«Ալաշկերտ»-ը գերազանցեց «Վան»-ին

Armenpress 16:02, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրը մեկնարկեց «Ալաշկերտ»-«Վան» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում կայացած խաղում «Ալաշկերտ»-ը հաղթեց «Վան»-ին 2:1 հաշվով: Չարենցավանը ներկայացնոց թիմի կազմում միակ գնդակը խփեց Հարեգին Կիրակոսյանը, իսկ «Ալաշկերտ»-ին հաղթանակ բերեցին Ալեքսանդր Գլիշիչի և Դավիթ Դավիդյանի գոլերը:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտ»-ն ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքում, իսկ «Վան»-ը 7-րդն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am