ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել

Armenpress 09:51, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ նախօրեին հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Երևանից տեղափոխվել է Ստեփանակերտ:

Շարասյանն ուղեկցել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերը և ռազմական ոստիկանությունը:

Ռազմական հոսպիտալի մոդուլները տեղակայվել են Ստեփանակերտ քաղաքի օդանավակայանի տարածքում:

Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումները կսպասարկեն ռուս խաղաղապահներին, ինչպես նաև կտրամադրեն անհրաժեշտ բժշկական  օգնություն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am