Բասկետբոլի Ա լիգայի առաջին շրջանից հետո երկիշխանություն է

Armenpress 23:14, 29 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի բասկետբոլի առաջնության առաջին կեսից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանը ներկայացնող թիմեր` «Վահագնի սիթի»-ն և «Մեք Ֆոքս»-ն ունեն 25-ական միավոր: 3-րդ տեղում «Ուրարտու»-ն է: «Դվին»-ը 4-րդն է 21 միավորով: 5-րդ հորիզոնականում «Սուպերսոնիքս»-ն է, նրան հաջորդում են «Էրեբունի»-ն, «Կիլիկիա»-ն և ԲԿՄԱ-ն:

Այժմ Հայաստանի առաջնությունում տևական դադար կլինի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am