«Միլան»-ը հաղթեց «Ֆիորենտինա»-ին և մնաց առաջին տեղում

Armenpress 20:36, 29 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Միլան»-ը մրցեց «Ֆիորենտինա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Միլան»-ին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Աչքի ընկան Ալեսիո Ռոմանյոլիը և Ֆրանկ Կեսիեն: Այս հաղթանակից հետո «Միլան»-ը ամրապնդվեց առաջին տեղում և իր ակտիվում ունի 23 միավոր: Նրան հաջորդում են «Ինտեր»-ը և «Սասուսոլո»-ն, որոնք ունեն 18-ական միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am