COVID-19. Հայաստանում գրանցվել է 1174 նոր դեպք, 885 մարդ առողջացել է

Armenpress 11:57, 29 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 134 768 դեպք, որոնցից 107 364-ն` առողջացած, 2 142-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24 724 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 509 029 թեստավորում:

«Արմենպրես»-ը ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ նոյեմբերի 28-ին կատարվել է 3 064 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Գրանցվել է  առողջացման 885 և մահվան 21 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 538 է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am