ՌԴ և Վրաստանի ներկայացուցիչները կարևորել են ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունը

Armenpress 21:28, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունից սենատոր Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի  Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն տեսակոնֆերանսի ընթացքում կարեւորել են  Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարության ստորագրումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է ՌԴ ԱԳՆ-ն:

«Նշված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, մասնավորապես, տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, նոր հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի բոլոր պետությունների, այդ թվում ՝ Վրաստանի համար», - ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am