«Արարատ»-«Նոա» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Armenpress 19:56, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Արարատ»-ը և «Նոա»-ն:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման հաշիվն առաջին բացեցին «Նոա»-ի ֆուտբոլիստները: 22-րդ րոպեին աչքի ընկավ Սիմոնյանը: Արդեն երկրորդ կեսի վերջնամասում «Արարատ»-ից հաշվի հավասարությունը վերականգնեց Նենադովիչը: «Արարատ»-«Նոա»` 1:1:

 Այս տուրից հետո «Արարատ»-ը մրցաշարային աղյուսակում երկրորդն է, իսկ «Նոա»-ն` 5-րդը: Հաջորդիվ կկայանա նաև  «Լոռի»- «Արարատ-Արմենիա» հանդիպումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am