Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ

Armenpress 19:04, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ հանդիպմանը նշել է, որ նրանց կողմից հնչեցրած՝  զինծառայողների կեցության հետ կապված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն դրանց պատասխանները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»ճի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ:

Ծնողներն իրենց մտահոգությունները ներկայացրեցին զինծառայողների կեցության հետ կապված:

Վարչապետը նշեց, որ մատնանշված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները»,- նշել է Մանե Գևորգյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am